Apple-ի, Google-ի և Microsoft-ի ղեկավարները հիասթափված են

Innovation 30.06.2020   22:45   390

Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը հիասթափված է ԱՄՆ-ի վարչակազմի որոշումից՝ մի շարք կատեգորիաների աշխատանքային վիզաների տրամադրումը դադարեցնելու վերաբերյալ: Երեքշաբթի օրը Քուքն իր կարծիքը հայտնել է Twitter-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Apple-ը միշտ ուժ է ստացել մեր բազմազանությունից: Զարգացում չի կարող լինել ոչ առանց մեկի, ոչ առանց մյուսի: Ես շատ հիասթափված եմ այս հայտարարության կապակցությամբ»,- ասել է կորպորացիայի ղեկավարը:

Google- ի գործադիր տնօրեն Սունդար Պիչային Twitter-ում բարձր է գնահատել ներգաղթյալներին՝ «Ամերիկայի տնտեսական հաջողությունների եւ համաշխարհային տեխնոլոգիական առաջատարի վերածման գործում ունեցած ներդրման համար»: Պիչային նաև հիասթափություն է հայտնել նախագահի Դոնալդ Թրամփի աշխատակազմի որոշման կապակցությամբ:

Ավելի վաղ նույն կերպ արձագանքել էին Microsoft-ի գործադիր տնօրեն Բրեդ Սմիթը, Salesforce-ի ղեկավար Մարկ Բենիոֆը, Tesla-ի եւ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հրամանագիր էր ստորագրել մինչեւ 2020 թվականի ավարտը որոշ կատեգորիաների վիզաների տրամադրման դադարեցման մասին: Ինչպես պարզաբանել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, խոսքը H1-B, H-4 եւ H-2B, L եւ J կարգի աշխատանքային վիզաների եւ J կարգի փաստաթղթերի մեծ մասի մասին է, բացի այդ նոր գրին քարտերը չեն տրամադրվի մինչեւ դեկտեմբերի 31-ը: Որոշման ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը:



 Պիտակներ
         microsoft


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb