Ապոֆենիա

Հոգեբանական 09.04.2020   21:30   785

Սա տենդենց է, որի ժամանակ մարդը ունակ է սխալմամբ կապեր և իմաստներ գտնել իրար հետ չկապակցված բաների միջև։ Եզրույթը ներմուծվել է 1958 թվ.-ին գերմանացի նյարդաբան և հոգեբույժ Կլաուս Կոնրադի կողմից, ով անվանեց դա «փոխկապակցվածության չմոտիվացված տեսիլք», որը ուղեկցվում է «ոչ ադեկվատ կարևորության բնութագրիչ զգացողությամբ»։

Կոնրադը սկզբնական շրջանում այդ երևույթը ներկայացնում էր որպես իրականության խեղաթյուրում, որը դրսևորվում էր փսիխոզների ժամանակ, սակայն ներկայումս այդ եզրույթը ավելի լայն տարածում է գտել և օգտագործվում է առողջ անհատների մոտ նման տենդենցները նկարագրելու համար, այսինքն այն անձանց մոտ, ովքեր չեն տառապում հոգեկան հիվանդություններով։ Վառ օրինակներից է Մարս մոլորակի մակերևույթի վրա առաջացած բնական գոյածությունը, որի մեջ շատերը տեսնում են մարդու դեմք:

Օրինակներ․

  • Պարեյդոլիա- Սա համարվում է ապոֆենիայի տեսակ, որը ներառում է պատկերի կամ ձայների ընկալում պատահական ազդակներից։ Տիպիկ օրինակ է համարվում անշունչ առարկաներում դեմքի ընկալումը․ օրինակ՝ թվում է, թե մեքենայի լույսերը և դիմացանցը հեգնական ժպտում են։ Մարդիկ երբեմն հացի կամ ծառի կտորի վրա տեսնում են կրոնական գործիչների դեմքեր։
  • Խաղամոլի մոլորություն-Ապոֆենիան հաստատված է որպես խաղամոլության բանականացում։ Խաղամոլները կարող են պատկերացնել, որ իրենք այնպիսի թվեր են տեսնում, որոնք կան  վիճակախաղերում, քարտային խաղերում կամ ռուլետկայում։



 Պիտակներ
         հոգեբանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon