ԱՊՀ երկրներից տնտեսական ամենամեծ անկումն առկա է Հայաստանում․ Միքայել Մելքումյան

Քաղաքական 27.04.2021   12:08   38

Մենք ունենք տնտեսական անկում, պետք է նշենք, որ համավարակի պայմաններում գործող իշխանությունը հայտարարեց, որ 2020 թվականին լինելու է 4,8% տնտեսական աճ, բայց ես խորհրդարանական լիագումար նիստում նշել եմ, որ տնտեսական անկում է լինելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով երեկ ԱՎԾ–ի հրապարակած տվյալներին:

«Սեպտեմբերին Կենտրոնական բանկը ներկայացրեց, որ ունենք 6% տնտեսական նվազում, և արդյունքում մենք ունենք 7.6 % անկում, որը ԱՊՀ երկրների շրջանակում ամենամեծ անկումն է։ Հաշվի առնելով, որ Բելառուսում առկա է 2,3%, Ղազախստանում 2,6 %, Վրաստանում 6%, Ադրբեջանում 4% անկում, ստացվում է, որ տնտեսական ամենամեծ անկումն առկա է Հայաստանում»,- ասաց Միքայել Մելքումյանը:

Պատգամավորը նաև նշեց, թե տնտեսական անկման պատճառով ինչքան գումար չի մտել բյուջե: «Ամեն մի տոկոս տնտեսական անկումը, կամ տնտեսական աճը պետբյուջեին բերում է մոտ 12 միլիարդ գումար, այսինքն, եթե 7,6% անկում է, նշանակում է մոտ 90 միլիարդի կարգի գումար չի եկել, բայց, իհարկե, ելնելով պատերազմական իրավիճակից, համավարակից՝ պետք է նշենք, որ սա ոչ օպտիմալ ղեկավարման արդյունք է»,- նշեց պատգամավորը:


 Պիտակներ
         Միքայել Մելքումյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb