Ապանձնայնացում

Հոգեբանական 18.07.2019   23:20   217
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ապանձնայնացումը սոցիալ-հոգեբանական ֆենոմեն է, որը ցույց է տալիս սեփական «ես»-ի, ինքնագիտակցության կորուստը, որի արդյունքում անհատը դառնում է ավելի ընկալունակ ամբոխի մեջ ընդունված նորմերի նկատմամբ։ Այն դրսևորվում է խմբային իրավիճակներում, որոնք երաշխավորում են անանությունը, և ուշադրությունը չեն կենտրոնացնում առանձին անհատի վրա։

Ամբոխի ազդեցությամբ մարդու վարքի փոփոխության մասին առաջինը խոսել է ֆրանսիացի սոցիոլոգ Գ․ Լեբոնը, ով գտնում էր, որ մարդկանց որոշակի կուտակումները առաջացնում են «զանգված», որի հիմնական առանձնահատկությունը դիտողականության կորուստն է։ 

Ամբոխի մեջ տեղի է ունենում․

  • ապանձնայնացում, որը հանգեցնում է իմպուլսիվ և բնազդային ռեակցիաների դոմինանտության,
  • հուզական ռեակցիաները կտրուկ սկսում են գերակայել ինտելեկտի նկատմամբ, որի արդյունքում մարդիկ սկսում են ենթարկվել տարբեր ազդեցությունների,
  • ինելեկտի կորուստ, որի արդյունքում կորչում է տրամաբանությունը,
  • անձնային պատասխանատվության կորուստ, որի արդյունքում մարդիկ չեն կարողանում կառավարել իրենց կրքերը։

«Զանգված»-ների մակարդակում մարդկանց վարքը բացատրելու փորձերը ոգևորեցին նաև այլ հեղինակների, որի արդյունքում եղած գաղափարները սկսեցին զարգացնել Զ․ Ֆրոյդը, Գ․ Բլյումերը, Գ․ Օլպորտը, իսկ հետագայում նաև Լ․ Ֆեսթինգերը, Ա․ Պեպիոունը և Տ․ Նյուկոմը, ովքեր էլ 1952 թվ․-իններմուծեցին «ապանձնայնացում» եզրույթը։ Սրա միջոցով նրանք նկարագրում էին այն իրավիճակները, երբ խմբի ներսում մարդիկ չեն դիտարկվում որպես անհատ։ Հեղինակների կարծիքով՝ ուշադրությունը բևեռվում է հենց խմբի, այլ ոչ թե խմբի անդամների վրա։ Այդ պատճառով էլ ապանձնայնացումը նպաստում է, որ անձը կատարի հակաօրինական և հակասոցիալական գործողություններ, որոնք սովորաբար զսպվում են բարոյական արգելքներով և նորմերով, այսինքն զսպվում են անձնային մակարդակում։  

Ժամանակի ընթացքում մարդիկ սկսում են  անհատականությունը կապել պարգևատրման, իսկ ապանձնայնացումը՝ պատժի հետ։ Անհատը սովորում է սպասել պարգևատրման, քանի որ պատասխանատվություն է զգում իր արարքների համար, իսկ երբ զգում է, որ բարձր է պատժի հավանականությունը, ապա նա ձգտում է քողարկել կամ էլ կիսել պատասխանատվությունը խմբի մյուս անդամների հետ՝ երկրորդ պլան անցնելով։

Ֆ․Զիմբարդոն էլ նշում էր, որ բացի այս գործոնները, ապանձնայնացմանը նպաստում են նաև  անանությունը, խմբի չափսերը, հուզական գրգռվածության աստիճանը, իրավիճակի նոր և անորոշ լինելը և այլն։ Սրա արդյունքում անձը կորցնում է կոգնիտիվ վերահսկողությունը հույզերի նկատմամբ և առաջնորդվում է արտաքին գործոններով։ Նման երևույթի հայտնի դեպք է հետևյալը․ 1967թվ․-ին Օկլահոմա նահանգի համալսարանի ուսանողներից մեկը սպառնում էր ինքնասպանություն գործել՝ իրեն ցած նետելով։ 200 հոգուց բաղկացած ամբոխը գոռում էր «Թռի՛ր», որից հետո երիտասարդը թռավ և մահացավ բոլորի աչքի առաջ։

Աղբյուրը՝ hogebanutyun.am


 Լուսանկարներ


 Պիտակներ
         հոգեբանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon