Անխուսափելի է պետական պարտքի բացարձակ մեծության աճը. Ատոմ Ջանջուղազյան

Իրադարձային 04.02.2021   12:02   51

ՀՀ կառավարությունը 750 մլն դոլարի եվրոբոնդ 2021 թվականին թողարկել է ոչ թե պահի գնահատման արդյունքում, այլ դա եղել է մինչև այժմ վարված համապարփակ քաղաքականության գնահատականը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Քանի դեռ Հայաստանն ունի պետական բյուջեի դեֆիցիտ, անխուսափելի է պետական պարտքի բացարձակ մեծության աճը:

Բայց սա պատմության մի մասն է, բացարձակ մեծությունից բացի, հաշվի են առնվում նաև հարաբերական ցուցանիշները. համախառն ցուցանիշը, որն օգտագործվում է պարտքի բեռի գնահատման համար, դա պետական պարտք-համախառն ներքին արդյունք հարաբերակցությունն է, այս դեպքում, բացահայտվում է, թե որ չափի բեռ է պետական պարտքը հանդիսանում տնտեսության համար», - ասաց նախարարը։

Ջանջուղազյանի խոսքով՝ առայժմ Հայաստանը, առնվազն մինչև 2019 թվականը, հիմնականում գնահատվել է նվազ պարտքի բեռ ունեցող երկիր:


 Պիտակներ
         Ատոմ Ջանջուղազյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb