Անտոն Չեխով. Կիրթ մարդու 8 կարևոր հատկանիշ

Դասեր 29.01.2019   21:00   1525
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Դեռևս 100 տարի առաջ ռուս դասականը կարևորել է 8 հատկանիշներ, որոնք խոսում են մարդու կրթվածության մասին: Մեծ դասականի դիտարկումները ներկայացնում ենք կրճատ:

  • Կիրթ մարդիկ հարգում են մարդու անհատականությունը, ուստի միշտ ներողամիտ են, մեղմ, քաղաքավարի և զիջող: Նրանք չեն բորբոքվում մուրճի կամ կորած իրի համար: Ապրելով ինչ-որ մեկի հետ` դա որպես լավություն չեն ներկայացնում, հեռանալիս էլ չեն ասում` քեզ հետ հնարավոր չէ ապրել: Ներում են և՛ աղմուկը, և՛ ցուրտը, և´ վառած միսը, և՛ կծու խոսքը, և՛ օտարների ներկայությունն իրենց կացարանում: 
  • Կարեկցանքով են վերաբերվում ոչ միայն աղքատներին ու կատուներին: Նրանց սիրտը ցավում է այն ամենի համար, ինչն անզեն աչքով տեսանելի չէ: 
  • Հարգում են ուրիշի սեփականությունը և դրա համար վերադարձնում են պարտքերը:
  • Սրտաբաց են և վախենում են ստից` ինչպես կրակից:
  • Չեն նվաստանում` ուրիշների կարեկցանքին ու աջակցությանն արժանանալու համար: 
  • Կիրթ մարդիկ ունայնամիտ չեն: Նրանց չեն գրավում այնպիսի կեղծ ադամանդները, ինչպես` նշանավոր մարդու հետ ծանոթությունը, Salon-ում դիմացինին ցնծությամբ դիմավորելը, պանդոկային ճանաչվածությունը:
  • Եթե նրանք տաղանդ ունեն, հարգում են այն, նրան են զոհաբերում հանգիստը, կանանց, գինին, սին հոգսերը:
  • Կիրթ մարդիկ իրենց մեջ դաստիարակում են գեղագետին: Նրանք չեն կարող հագուստով քնել, պատին ուտիճներով ճեղք տեսնել, կեղտոտ օդ շնչել, քայլել թքոտած հատակին, սնվել գազօջախի մոտ...

 Լուսանկարներ


 Պիտակներ
         Անտոն Չեխով, Կանոններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon