Անտառխախտման նոր դեպքեր են բացահայտվել

Իրադարձային 06.07.2020   13:20   139

Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղերում հունիսի 25-ից հուլիսի 7-ն արձանագրվել են անտառխախտման նոր դեպքեր։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Անտառային պահաբաժինների ստուգումների արդյունքում «Դսեղի» և «Արծվաբերդի» մասնաճյուղերի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է անտառխախտման 2 դեպք (1 հատված ծառ)։

«Դսեղի» անտառտնտեսություն – 1 հատված ծառ (հաճարենի), անտառախախտման 1 դեպք, որը բացահայտվել է։

«Արծվաբերդի» անտառտնտեսություն – ապօրինի փայտանյութի տեղափոխում՝ թափուկից, անտառախախտման 1 դեպք, որը բացահայտվել է։

Դրանց վերաբերյալ կազմվել են անտառխախտման արձանագրություններ, որոնք ուղարկվել են ոստիկանություն։
Անտառախախտման դեպքերը բացահայտվել են։



 Պիտակներ
         Անտառխախտման


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb