Անշարժ գույքի հարկը 3-4 անգամ կբարձրացվի

Իրադարձային 24.06.2020   14:33   203

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկմանժամանակ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշեց, որ օրինագծով Հայաստանի կառավարությունը նախատեսում է բարձրացնել անշարժ գույքի հարկը։ Բացի այդ, կսահմանվի հարկ այն գույքի համար, որի արժեքն առնվազն 3 միլիոն դրամ է գնահատվում: 

Ըստ նրա՝ օրինագծի նպատակը «տեսանելի հարստության» կամ գույքի համարժեք հարկադրումն է: «Գործող օրենսդրության հիմնական խնդիրն այն է, որ անշարժ գույքի հարկի բազան, որն, ըստ էության, կադաստրային արժեքն է, շեղվում է շուկայական արժեքից այն իմաստով, որ շատ ցածր է գնահատված»,- ասաց փոխնախարարը:

Նա նաեւ պարզաբանեց, որ սույն օրինագծի ընդունման եւ իրագործման արդյունքում նախատեսվում է ավելի «արդար հարկային բեռ» սահմանել տեսանելի գույքի վրա՝ դրանով իսկ ապահովելով պետական ​​վերաբաշխման գործառույթի արդյունավետ իրականացումը:

Սակայն իշխանությունները չեն բացատրում, թե որն է արդարության տարրը, երբ միջինում 3-4 անգամ բարձրանում է ընտանիքների մեծամասնության կողմից սովետական ​​իշխանության օրոք անվճար ստացած բնակարանների հարկը, եւ ինչ կապ ունի «հարստությունը», երբ խոսքը 50-ամյա «խրուսչյովկաների» մասին է:



 Պիտակներ
         անշարժ գույք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb