Անուրանալի է՝ ժողովրդի մեջ հոգեբանական անկում կա․ Սինանյան

Իրադարձային 04.02.2021   13:04   54

Այսօր լրագրողների հետ զրույցում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտնեց, թե պատերազմից հետո Հայաստանից գնացածների վերաբերյալ հստակ տվյալներ չկան։ Սակայն, ըստ նրա մեծ արտահոսք չի եղել, քանի որ դրա հնարավորությունը պարզապես չի եղել։

«Հիմա, երբ օդային հաղորդակցությունն ավելի կանոնավոր կլինի և Հայաստանն էլ աշխարհի համար կբացվի, ավելի ռեալ պատկեր կստանանք։ Ներգաղթի ակնկալիք միշտ ունենք, բայց այս պահին անուրանալի է, որ ժողովրդի մեջ հոգեբանական որոշակի անկում կա, հետևաբար ակնկալում եմ, որ գոնե կարճաժամկետ իմաստով հնարավոր է՝ արտագաղթ լինի Հայաստանից»,-ասաց Զարեհ Սինանյանը։

Անդրադառնալով ավիատոմսերի գներին՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նշեց, որ դա իրենց վերահսկողությունից դուրս է, և շուկան է որոշում այդ ամենը․ «Այնպես չէ, որ ունենք ազգային ավիափոխադրող, և կարող ենք գին, արժեք թելադրել։ Շուկան կկարգավորի և գինը կլինի այն, ինչ պետք է լինի։ Մենք չենք կարող ազդել գների վրա»,- Սինանյանը։


 Պիտակներ
         Զարեհ Սինանյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb