Աննա և Հրաչյա Հակոբյանները դատական հայց են ներկայացրել Միքայել Մինասյանի դեմ

Իրադարձային 04.06.2020   11:15   140

Ըստ «Datalex» դատական տեղեկատվական համակարգի՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և նրա եղբայրը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, դատական հայց են ներկայացրել Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի դեմ։ 

Հայցադիմումը հրապարակային ներողություն խնդրելու և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասը փոխահոտւցելու պահանջների մասին է։

Հայցը ներկայացվել է հունիսի 2-ին և մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին։

Միքայել Մինասյանը համացանցում հրապարակել էր «Պոպուլիզմ ու թալան. Պետական օլիգարխն ու մի ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտը» վերնագրով տեսանյութ, որում նշել էր, թե Հրաչյա և Աննա Հակոբյանների համաձայնությամբ իրականացվում է մաքսանենգ ծխախոտի արտահանում։



 Պիտակներ
         Աննա և Հրաչյա Հակոբյաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb