Աննա Հակոբյանը հանդիպել է Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչներին

Իրադարձային 15.04.2019   13:02   114
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 13-ին ԱՄՆ այցի շրջանակում Նյու Յորքում ՀԲԸՄ-ի նախաձեռնությամբ հանդիպել է Նյու Յորքի հայ համայնքում ակտիվ գործունեություն ծավալող ավելի քան երեսուն հայ կանանց հետ։

Հանդիպմանը Աննա Հակոբյանին ուղեկցել են «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն ու ՄԱԿ ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարյանը:

ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Արդա Հարությունյանը ներկաներին ներկայացրել է Աննա Հակոբյանի գործունեությունն ու այն ծրագրերը, որոնք նա կատարում է որպես վարչապետի տիկին և որպես երկու հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Իր ելույթում Աննա Հակոբյանը նշել է, որ ուրախությամբ է ընդունել հանդիպման առաջարկն ու մեծ ոգևորությամբ ցանկանում է ներկայացնել ոչ միայն հիմնադրամների ծրագրերը այլև ԱՄՆ այցից ստացած տպավորությունները: Նա շեշտել է, որ այցը շատ կարևոր էր և հաջողված:

Ներկաները հետաքրքրվել են «Կանայք հանուն խաղաղության» արշավի գաղափարի մասին: Տիկին Հակոբյանը շեշտել է, որ որպես հայ կին և մայր խաղաղության կոչ է արել, քանի որ համոզված է, որ ցանկացած հակամարտություն հնարավոր է լուծել քաղաքակիրթ ճանապարհով, բանակցությունների միջոցով:

Նույն օրը Աննա Հակոբյանը Նյու Յորքի սուրբ Վարդան եկեղեցում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին: Հանդիպմանը նրան ուղեկցել են Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Հայր Դանիել վարդապետ Ֆնդիկյանը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Մհեր Մարգարյանն ու Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: Համայնքի հետ հանդիպմանը ներկայացնելով ԱՄՆ այցի արդյունքները, Աննա Հակոբյանը նշել է, որ բազմաթիվ հանդիպումների ժամանակ նկատել է, որ Հայաստանի հանդեպ վերաբերմունքը փոխվել է, հարգանքը՝ մեծացել:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Աննա Հակոբյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon