Աննա Հակոբյանն ու Բելիզի առաջին տիկինն այցելել են Արյունաբանական կենտրոն

Իրադարձային 08.10.2019   10:16   53
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology) շրջանակում Երևան ժամանած Բելիզի Հանրապետության առաջին տիկին Քիմ Սիմփլիս-Բառոունը հոկտեմբերի 7-ին այցելել են Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։

Կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի, ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանն ու Քիմ Սիմփլիս-Բառոուն շրջել են կենտրոնով, շփվել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և նրանց ծնողների հետ։

Այցի ավարտին Գյումրիից 16-ամյա Աստղիկ Լորեցյանը՝ որպես հիշատակ տիկին Քիմ Սիմփլիս-Բառոունին է նվիրել իր գործած գոբելեն աշխատանքը։ Աստղիկ Լորեցյանի մոտ մի քանի ամիս առաջ հայտնաբերվել էր սուր լեյկոզ և նա բուժումը ստացել է Արյունաբանական կենտրոնում։ Բուժում ստանալու հարցում նրան աջակցել է ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամը։ Քիմիոթերապիայի վերջին կուրսն Աստղիկն անցել է 2 շաբաթ առաջ և բժիշկների գնահատմամբ հաղթահարել է հիվանդությունը։
 
Շրջայցից հետո կայացած առանձնազրույցի ընթացքում Աննա Հակոբյանն ու Քիմ Սիմփլիս-Բառոունը ներկայացրել են իրենց ղեկավարած հիմնադրամների գործունեությունը։ Տիկին Բառոունը Աննա Հակոբյանին հրավիրել է Բելիզի Հանրապետություն։

Բելիզի Հանրապետության առաջին տիկին Քիմ Սիմփլիս Բառոունը, որը Կենտրոնական Ամերիկայի ազդեցիկ կանանցից մեկն է, տարբեր սոցիալական շարժումների հեղինակ է, երեխաների և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող դեսպանորդ։ Լինելով քաղցկեղ հաղթահարած անձ հեղինակել է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար տարբեր գլոբալ ծրագեր։ Տիկին Քիմ Սիմփլիս-Բառոունը Lifeline Foundation-ի հիմնադիրն է։

‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է, հոգում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 26 տարեկան երեխաների և դեռահասների բուժումը։ Հիմնադրամը տրամադրում է նաև անվճար դեղորայք, օրական 4-անգամյա սնունդ, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական ծառայություն քաղցկեղ ունեցողներին և նրանց ընտանիքի անդամներին։ Ներկա դրությամբ հիմնադրամն օժանդակում է 240 երեխայի և երիտասարդի։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արյունաբանական կենտրոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon