Աննա Հակոբյանն այցելել է «Մեր տուն» սոցիալական ՀԿ

Իրադարձային 24.12.2019   11:12   158
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՍՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 24-ին այցելել է Էջմածնում գործում ‹‹Մեր տուն›› սոցիալական հասարակական կազմակերպություն։

Կազմակերպության հիմնադիր Տիգրանուհի Կարապետյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է կառույցում, հանդիպել է կազմակերպության հարկի ներքո ապրող աղջիկներին եւ արդեն շրջանավարտներին։ Աղջիկներն Աննա Հակոբյանին պատմել են իրենց առօրյայի, նախասիրությունների, ուսանողական կյանքի, երազանքների ու նպատակների մասին։

«Աղջիկների դեմքից եւ նրանց տրամադրությունից ակնհայտ է, որ իսկապես ընտանեկան մթնոլորտում են մեծացել։ Հրաշալի աշխատանք եք կատարել։ Շատ կարեւոր է այն ինչ դուք անում եք։ Եթե նախկինում դուք կարողացել եք այդ աշխատանքը անել եւ աղջիկներին ինտեգրել ու հասարակության լիարժեք անդամ դարձնել,  հիմա, կարծում եմ, նոր կառավարության հետ շատ ավելի հեշտանալու է ձեր գործը, իսկ աղջիկներն շատ ավելի շահելու են»,- ասել է Աննա Հակոբյանը։ Տիգրանուհի Կարապետյանն էլ շեշտել է, որ «Մեր տան» աղջիկների ամենամեծ երազանքը եղել է բնակարան ստանալը։

«Այս տանիքի ներքո մենք ունեցել ենք եւ՛ լավ օրեր, եւ՛ դժվար օրեր, ամեն երեխա սպասել է բնակարան ունենալուն եւ այսօր արդեն այդ մեծ երազանքը կարծես դառնում է իրականություն։ Մեր շրջանավարտներից արդեն երկու հոգի ստացել են բնակարանի վկայական»,- ասել է Տիգրանուհի Կարապետյանը։

Հանդիպմանը աղջիկներն Աննա Հակոբյանին հյուրասիրել են իրենց ձեռքով պատրաստած հալվան ու թխվածքները, նաեւ նվիրել իրենց ձեռքով պատրաստած ձեռագործ եւ ասեղնագործ զարդեր, հուշանվերներ։

Այցի ավարտին Աննա Հակոբյանը գրառում է կատարել «Մեր տան» պատվավոր հյուրերի գրքում։



 Պիտակներ
         Աննա Հակոբյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon