Աննա Հակոբյան․ «Կարելի է պատերազմից խուսափել»

Իրադարձային 10.04.2019   10:26   220
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ապրիլի 8-ին Լոս Անջելեսի «Ալեքս» թատրոնում կայացավ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը լոսանջելեսահայության հետ: 

 Ողջույնի խոսքերով հանդես եկան Գլենդեյլի ներկա և նախկին քաղաքապետեր Արա Նաջարյանը և Զարեհ Սինանյանը: Կարճ ելույթից հետո տիկին Հակոբյանը պատասխանեց ներկաների՝ նախապես գրավոր ներկայացված հարցերին:

Հարցերը բազմաժանր էին՝ արտագաղթը կասեցնելուց սկսած, սելեկտիվ աբորտներով վերջացրած: Հարցուպատասխանի ժամանակ տիկին Աննան անդրադարձավ նաեւ իր խաղաղության արշավին:

Հնչեց հարց՝ «Պատերազմն անխուսափելի է, ինչպե՞ս կարող են սփյուռքահայերն էլ մասնակցել», որին նա պատասխանեց.

«Սփյուռքահայերի զորակոչին մասնակցելը չգիտեմ, բայց պատերազմը, եկեք հավատանք, որ անխուսափելի չէ, կարելի է պատերազմից խուսափել: Եթե այս մասին խոսում ենք, ես նորից եմ ուզում ասել, պատերազմ լինելու պարագայում մենք բոլորս … այսինքն, մենք դա հաստատելու, նորից ասելու, դրա մասին խոսելու, կոչելու կարիք չունենք, ապրիլյան… մեր ամբողջ պատմությունն է ցույց տվել, 90-ականների պատերազմն է ցույց տվել, եւ ապրիլյան պատերազմը եւս մեկ անգամ ցույց տվեց, թե պատերազմ լինելու դեպքում հայ զինվորը եւ հայ ժողովուրդը ինչպես է կանգնում եւ ինչպես է պաշտպանում իր հայրենիքը:

Մենք դրա մասին շատ խոսելու կարիք չունենք, ինքներս մեզ համոզելու կարիք չունենք, ինքներս մեզ, կողքինին ոգեւորելու, մեր զինվորի մարտական ոգին բարձրացնելու, նման որևէ բանի կարիք չունենք, որովհետեւ այս պահին եղավ, թե Աստված ոչ անի` որ պահին պատերազմ եղավ, հաջորդ պահին մենք ամբողջ ազգով, անկախ նրանից որ երկրում ենք ապրում, մեկ մարդու նման կանգնած ենք մեր հայրենիքի սահմանին, դա ուղղակի փաստ է, որը պետք է արդեն բոլորը հասցրած լինեին իմանալ, այդ թվում մեր հարևան պետությունը:

Բայց սրանով հանդերձ, ես, որպես վարչապետի տիկին, որպես կին և որպես մայր և որպես մայր և կին, որ հանդիպում եմ զինվոր որդի կորցրած կանանց, մայրերին, եւ ուղղակի պարտավորություն ունի նրանց աչքերի մեջ նայելու եւ նրանց որեւէ խոսք ասելու և որ չի գտնում այն խոսքը, որ պետք է ասել, ես իմ ջանքերը միայն կգործադրեմ խաղաղության համար։

Կշարունակեմ իմ խաղաղության արշավը, հավատալով, որ դա կարող է նպաստել, որպեսզի պատերազմը հեռու լինի,որովհետև իսկապես եկեք հասկանանք եւ հավատանք, որ մարդկային բանականությունը ուժեղ կարող է գտնվել եւ կարող է հուշել, որ ուղղակի կարելի է նստել բանակցությունների սեղանի շուրջ և փորձել այդ լուծումը գտնել, հատկապես այն դեպքում, երբ բոլոր փորձերը ադրբեջանական կողմից պատերազմի կամ զենքի ուժով որեւէ հարցի լուծում կամ իրենց համար որեւէ բան բերելու, խայտառակ տապալման են հանգեցնում իրենց համար, այնպես որ խաղաղության համար ես կաշխատեմ»:

Պատասխանելով հարցերից մեկին՝ նա անդրադարձավ նաեւ իր որդու ծառայությանը.

«Շատ լավ է Աշոտը: ԱՄՆ գալուց առաջ, ցանկացած որեւէ տեղ գործուղում գնալուց առաջ անպայման զանգում եմ, փորձում եմ կապ հաստատել, գիտեք, որ հիմա թույլատրում են զինվորներին հեռախոս ունենալ, փորձում եմ զանգել, լսել ձայնը, ասում եմ, որ բացակայելու եմ, այս անգամ չհաջողեց, որովհետեւ իմ որդին չի սիրում ակտիվորեն հեռախոսազանգերին պատասխանել, կապի մեջ մնալ:

Բայց վստահ եմ, որ լավ է, շատ մեծ հաճույքով է անցնում ծառայությունը, շատ մեծ նվիրվածությամբ, եթե նույնիսկ հանդիպում ենք ունենում, շատ կարճ ժամանակ անց ասում է՝ կարոտեցի, ուզում եմ հետ գնալ արդեն իմ զորամաս:

Էնպես որ Աշոտը շատ-շատ լավ է ծառայում, բացի նրանից, որ իրենից եմ լսում, ղեկավարությունը, հրամանատարական կազմը նշում է, որ շատ կարգապահ եւ շատ օրինակելի զինվոր է, ինչը ինձ հպարտություն է պարգևում»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Աննա Հակոբյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon