Աննա Հակոբյան․ «Աշոտը եկել է վերապատրաստման և 1 օր անցկացրել է տանը»

Իրադարձային 27.05.2019   13:22   147
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ Երևան գալը Արցախում վիճակի հետ որեւէ կապ չունի։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Աշոտ Փաշինյանը տեղափոխվել Երևան եւ արդյոք դա կապված է Արցախի սահմանին ստեղծված  իրավիճակի հետ։

«Աշոտը իր մյուս զինվոր ընկերների հետ միասին եկել է համապատասխան զորամասում վերապատրաստումների կամ դասընթացների։ Դա ժամանակավոր է, եւ նա վերադառնալու է։ Աշոտը ինչպես ծառայում է ԼՂՀ–ում, այնպես էլ շարունակելու է ծառայությունը։ Սա միակ դեպքը չէ, առաջիկայում եւս հնարավոր է լինեն տարբեր զորամասերում, բոլոր զինվորները մասնակցում են դրան, սովորական երեւույթ է։ Մեր որդին ծառայում է այնպես, ինչպես ցանկացած զինվոր։ Որեւէ կերպ նրա ծառայությունը չի տարբերվում մյուսներից որեւէ հարցում։ Երեւան գալու ու վերադառնալու հարցում եւս չի տարբերվում մյուս զինվորներից»,–ասել է Աննա Հակոբյանը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Աննա Հակոբյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon