Անկարայում Էրդողանի լուսանկարով պաստառն այրելու համար երիտասարդ է ձերբակալվել
Անկարայի Փուրսաքլար շրջանում 26-ամյա երիտասարդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարով պաստառն այրելու համար ձերբակալվել է:
Նշվում է, որ Փուրսաքլարի տրանսֆորմատային ենթակայանի շենքի վրա փակցված պաստառն այրելու հետևանքով հրդեհ է բռնկվել: Քաղաքացիների ահազանգից հետո դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարների ջոկատն ու ոստիկանությունը:
Հրդեհի հետևանքով վնասվել է գովազդի համար Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային կառույցի կողմից փակցված պաստառը:
Ոստիկանությունը ձերբակալել է երիտասարդին:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր