Անկարայում բացվել է ԱԹՍ-ների սերիական արտադրության նոր գործարան

Արսենալ 23.01.2021   11:16   75

Թուրքական Lapis Havacılık ռազմարդյունաբերական ընկերությունը Անկարայում բացել է անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրության (ԱԹՍ) գործարան։ Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ «Lapis Havacılık»-ը ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվում է 2015-ից ի վեր։

Ընկերությունը զբաղվում է նաև ԱԹՍ-ների մոդիֆիկացմամբ։ 

Ընկերության տնօրեն Օսման Սևգին նշել է, որ ընկերությունը 2015-ին արտադրում էր սահմանափակ քանակով ԱԹՍ-ներ, սակայն այսօր ի զորու է ԱԹՍ-ների սերիական արտադրություն սկսել։ 

Նա նշել է, որ առաջին հերթին իրենք նպատակ ունեն սերիական արտադրության դնել  Lap 60 ուղղաթիռանման անօդաչու թռչող սարքերը։  Վերջիններիս բաղադրիչները արտադրվելու են միայն Թուրքիայում։ 

Աղբյուրը՝ ermenihaber.am


 Պիտակներ
         ԱԹՍ-ներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb