Անկառավարելի իրավիճակ Գյումրիում` դիմակի պատճառով․ «Առավոտ» (տեսանյութ)

Պատահարներ 15.09.2020   09:47   47

Գյումրու կենտրոնում՝ Ռիժկովի ճեմափողոցում մեծ վիճաբանություն էր սկսվել մի ընտանիքի ու տարածքը հսկող ոստիկանների միջև։

Ըստ ականատեսների, մի երիտասարդ՝ իր կնոջ, երեխայի, մոր ու մորաքրոջ հետ դուրս էր եկել զբոսանքի, նա դիմակը կրել է բերանի հատվածում, ոչ պատշաճ ձևով, որն էլ չի վրիպել տարածքը հսկող ոստիկանների ուշադրությունից։

Ոստիկանները տուգանել են նրան, վերջինս ընդդիմացել է, վերածվել է վիճաբանության։ Վիճաբանությունը տեղափոխվել է Խաղաղության օղակ։ Ուղիղ եթեր մտած ականատեսի պատմելով, ոստիկանները հարազատների ներկայությամբ քաշքշել են նրան, գետին գցել, հարվածել, կինը, որի գրկում եղել է անչափահաս երեխան, ուշաթափվել է։

Ամբողջական՝  սկզբնաղբյուրում։



 Պիտակներ
         Գյումրու կենտրոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb