Անկարան, Մոսկվան և Թեհրանը համաձայնեցնում են նոր գագաթնաժողովի ամսաթիվը

Աշխարհ 21.02.2020   12:45   794

Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի ներկայացուցիչները համաձայնեցնում են սիրիական կարգավորման շուրջ եռակողմ գագաթնաժողովի ամսաթիվը: Այդ մասին  ՏԱՍՍ լրատվականին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից։  

«Կողմերն աշխատում են գագաթնաժողովի ամսաթվի համաձայնեցման շուրջ: Կողմերի միջև համաձայնության ձեռքբերումից հետո  կտեղեկացվի գագաթնաժողովի ամսաթվի մասին»,-ընդգծել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Նախօրյակին ՌԴ ԱԳ փոխնախարար, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը հայտնել Է, որ Սիրիայի շուրջ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ գագաթնաժողովը կարող Է տեղի ունենալ Թեհրանում մարտի սկզբին, եթե ստացվի Թուրքիայի ղեկավարության համաձայնությունը:



 Պիտակներ
         գագաթնաժողով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon