Անժելա Էլիբեգովա․ «Հարցրեցին, թե ով է Իլյուշը»

Տեսանկյուն 09.10.2020   13:27   52

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Նոր դուրս եկա Արաբկիրի ոստիկանությունից։

Կանչել էին զրուցելու ֆեյսբուքի ստատուսներիս մասին, ընթացքում պարզվեց, որ ոչ մի խնդրահարույց ստատուս չկա։ Զուտ իմ ու իմ ընկեր և փաստաբան Ռուբեն Մելիքյանի կյանքից մեկ ժամ կորեց պատերազմի թեժ ժամանակահատվածում։ Հարցրեցին նաև, թե ով է Իլյուշը (Իլհամ Ալիև-խմբ)։ Մենք էլ մի քանի իսկապես վտանգավոր գրառում ցույց տվեցինք և խնդրեցինք զբաղվել։ Իսկ հիմա վերադառնանք մեր բուն աշխատանքին»։



 Պիտակներ
         Անժելա Էլիբեգովա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb