Անջեյ Դուդան Լեհաստանի նախագահական ընտրությունների 1-ին փուլում առաջատարն է

Աշխարհ 29.06.2020   15:25   47

Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդան առաջատարն է նախագահական ընտրությունների առաջին փուլում: Ըստ Reuters գործակալության տվյալների՝ քվեաթերթիկների 82,2% -ը հաշվելուց հետո, Դուդան հավաքում է ձայների 45,73% -ը:

Երկրորդ տեղում Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թշասկովսկին է, որը ներկայացնում է Լեհաստանի ամենամեծ ընդդիմադիր «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը: Նրա օգտին քվեարկել է ընտրողների 28,51% -ը:

Երկու թեկնածուներն էլ պայքարը կշարունակեն երկրորդ փուլում։



 Պիտակներ
         Անջեյ Դուդա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb