Անիծված նկար, որի բոլոր կրկնօրինակները ոչնչացնում էին

Մարդիկ 07.11.2019   21:30   182
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այն, որ արվեստագետներն ունեն տարօրինակություններ, դա հայտնի է գրեթե բոլորին։ Հայտնի գրող Չարլզ Դիքենսը սիրում էր այցելել դիահերձարան, Հեմինգուեյին թվում էր, թե իրեն հետապնդում են, իսկ Էդգար Ալլան Պոն վախենում էր մթությունից։

Այս մարդիկ ունեին տարօրինակություններ, բայց քչերը կարող են հավատալ այն իրական փաստին, որ տարօրինակ կարող են լինել նաև արվեստագետների ստեղծած գործերը։ 
Այդպիսի գործերը շատ են։

Այսօր Scan news-ը կանդրադառնա իտալացի նկարիչ Բրունո Ամադիոյի «Լացող տղան» կտավին։

«Լացող տղան» Ամադիոյի ամենահայտնի գործերից է, որը նկարվել է 1950 թվականին։
 Նկարը համարվում է անիծված և ահնաջողություն բերող։

1985-ի սեպտեմբերի 6-ի «The Sun» թերթում տպագրվում է հոդված այն մասին, որ հիմնահատակ այրված տան մեջ անվնաս է մնացել միայն մեկ նկար, ուր պատկերված է լաց լինող երեխա։

Սա միակ դեպքը չէ։ Այս հոդվածից հետո հրատարակչություն ուղարկվեցին մի շարք պատմություններ այս նկարի կրկնօրինակների մասին, որոնք անհաջողություններ են բերում և հրդեհի պատճառ դառնում:
 Նկարի օրինակներից մեկը մի անգամ հայտնվել է հրշեջների սենյակում, սակայն մի քանի օրից հրաման է եկել ոչնչացնել նկարը։ Այնքան շատ էին պատմություններն այս նկարի մասին, որ որոշվեց ոչնչացնել նկարի բոլոր կրկնօրինակները։ Որոշ ժամանակ շշուկները այս նկարի մասին լռեցին, սակայն հետագայում այն մարդիկ, ում մոտ մնացել էր այս նկարից, նույնպես պատմում էին դժբախտ դեպքերի մասին։
Կա մի լեգենդ այն մասին, որ նկարում պատկերված է Բրունո Ամադիոյի որդին։ Որպեսզի որդին լաց լինի, նկարիչը կտավը նկարելու ժամանակ նրա դիմաց պահում էր վառվող մոմ, վերջինս սարսափում էր կրակից և ամեն անգամ արցունք թափում։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Լացող տղան»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon