Անի Սամսոնյանը՝ Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպման մասին

Քաղաքական 14.01.2021   14:52   85

ԲԴԽ անդամի թեկանածու Գագիկ Ջհանգիրյանի և Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանի հետ հանդիպումից հետ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը դրանց ընթացքը գնահատեց կոռուցողական․

«Բարձրաձայնել ենք մեզ մտահոգող հարցերը, այդ հարցը խմբակցությունում դեռ լրացուցիչ պետք է քննարկենք։ Մեր բոլոր հարցերին տրվեցին սպառիչ, անկեղծ պատասխաններ։ Երբ ունենանք որոշում՝ ինչպես ենք քվերակելու՝ կներկայացնենք նաև մտահոգությունները և պատճառները՝ ինչու ենք այդպես որոշել»։

Սամսոնյանը նշեց, որ սեփական թեկնածու առաջադրելու որոշում դեռևս չունեն։

Ինչ վերաբերում է Ջհանգիրյանի տարիքի անհամապատասխանաության հետ կապված քննարկումներին, Սամսոնյանն ասաց՝ այս խնդիրը քննարկել են խմբակցության իրավաբան պատգամավորների հետ, լսել են նաև Ջհանգիրյանին և եկել եզրահանգման, որ օրենքի մեկնաբանման խնդիր է։


 Պիտակներ
         Անի Սամսոնյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb