Անի Սամսոնյան․ «Բուն հարցից ճողոպրելու նուրբ արվեստը»

Տեսանկյուն 15.05.2019   11:30   204
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Վերջերս Էդմոն Մարուքյանը հրապարակային հարց էր բարձրացրել այն մասին, որ Արագածոտնի մարզպետը ժամանակին մասնակցել է մի ակցիայի, որտեղ փորձել են այրել ՌԴ դրոշը,որից հետո նա տրորել է այն։ Հետո այդ մարդը նշանակվել է պաշտոնի՝ որպես մարզպետ։ Արդյոք իշխանությունը տեղյակ էր այդ մարդու կողմնորոշման և նրա՝ այլ երկրի, այն է ՀՀ ռազմավարական գործընկեր պետության դրոշը ոտնատակ տալու մասին։

Ինչպես բազմիցս, այս դեպքում ևս իշխանությունից՝ մասնավորապես «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից արձագանքը լինում է ոչ ըստ էության՝ անձնական բնորոշումներով ու զրպարտությամբ։

Նախ, այն որ Արագածոտնի ներկայիս մարզպետը ՌԴ դրոշը տրորել է, դա նորություն չէ և դրա ապացույցներով ողողված է մեդիան։

Երկրորդ հարցադրումը ենթադրում է շատ պարզ պատասխան․«այո, տեղյակ էինք» և «ոչ, տեղյակ չէինք»:

Երրորդ, յուրաքանչյուրը կարող է ունենալ քաղաքական կողմնորոշում։ Այս դեպքում գործող մարզպետը ևս։ Բայց ստացվել է այնպես, որ այս մարդը քաղաքական կողմնորոշում չունի և այսօր փաստացի հետ է կանգնում, ստում է, որ ինքը նման արարք է կատարել, այն դեպքում, երբ դրա տեսագրությունները առկա են։ Արդյո՞ք Նոր Հայաստանում պաշտոնյայի անսկզբունք տեսակն ենք խրախուսում։

Նշածս երեք կետերով հանդերձ, վերադառնամ Իմքայլականներին։ Մեծամասնության հարգելի պատգամավորներ,

-Եթե կարող եք՝ ուղիղ պատասխանեք հարցին, եթե չեք կարող՝ պարապ գրառումներ մի արեք ՖԲ-ում, գործով զբաղվեք։

-Մարզպետին դուք եք նշանակել պաշտոնի, ոչ թե Էդմոն Մարուքյանը։ Հետևաբարը մեր ռազմավարական հարաբերություններին վնասը տալիս եք դուք։

Հազարավոր ՀՀ քաղաքացիներ, որոնք ապրում և աշխատում են ՌԴ-ում Ձեզանից ակնկալում են իրենց խնդիրների շուտափույթ լուծում։ Մինչդեռ դրանց չլուծման հայելային հետևանքն է Ձեր խայտառակ կադրային քաղաքակսնությունը։

Ահա այստեղ է Մարուքյանի անհանգստությունը, որ այսպիսի կադրերից ազատվեք և վերջապես ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիների տարրական իրավունքները կարողանաք պաշտպանել։

Որքանով որ հիշում եմ Դուք եք հայտարարում, որ ՌԴ հետ փայլուն հարաբերություններ ունենք, ոչ թե Մարուքյանը։

Հ․Գ Պաշտոնյայի տեղն ու դերը չհարգող, իրենց կեղտոտ բերանը աջ ու ձախ շաղ տվող մանր-մունր չինովնիկների հերթն էլ կգա»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Անի Սամսոնյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon