Անհրաժեշտ է պաշտպանել Ղարաբաղը ահաբեկիչներից․ ՌԴ գլխավոր դատախազ

Աշխարհ 08.10.2020   17:31   41

Անհրաժեշտ է ճնշել վարձկանների և ահաբեկիչների կողմից Ղարաբաղի տարածք մուտք գործելու փորձերը:

Այս մասին ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը:

«25 տարի շարունակ մենք համատեղ ստեղծել ենք Անկախ Պետությունների Համագործակցությունում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ապահովող մեխանիզմներ, և մենք չենք կարող և չպետք է թույլ տանք դրանց ոչնչացումը։

Այժմ առաջնային խնդիրն է պաշտպանել մարդկանց և ապահովել նրանց արժանապատիվ, անվտանգ, խաղաղ կյանքի իրավունքը՝ ներառյալ ճնշելով զենքի ապօրինի շրջանառությունից շահույթ ստացող և ահաբեկչական գործողություններ ֆինանսավորող անձանց՝ այդ տարածք վարձկանների և ահաբեկիչներ ներմուծման ցանկացած փորձը», - ՌԴ Գլխավոր դատախազի խոսքերը մեջբերում է գերատեսչության մամուլի ծառայությունը:



 Պիտակներ
         ՌԴ գլխավոր դատախազ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb