Անհրաժեշտ է արյուն

Իրազեկիչ 14.04.2021   12:43   44

Արյունաբանական կենտրոնից հայտնում են․

«Ունենք արյան կարիք։ Հարգելի քաղաքացիներ, անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերն առանց բացառության։ Ակնկալում ենք ձեր աջակցությունը:

Կյանքի համար պայքարող բազմաթիվ մարդիկ ունեն ձեր արյան կարիքը։ Դարձե՛ք այն դոնորը, ում շնորհիվ կշարունակի բաբախել ևս մեկ սիրտ։

Հիշեք՝ աշխարհում գոյություն չունի որևէ դեղամիջոց, որը կարող է փոխարինել արյանը։

Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 12:30:

Դոնորների ընդունումն իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով»:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb