Անհուսալի վարկերի տույժ-տուգանքների զիջման դիմումները կընդունվեն մինչև հունիսի 1-ը

10.04.2019   13:46   137
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Յունիբանկը ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների զիջման դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգել է մինչև 2019թ.-ի հունիսի 1-ը:

Տվյալ որոշումը վերաբերում է 2018թ. մայիսի 31-ի դրությամբ 271 և ավելի օր ժամկետանց վարկերին, որոնք հաշվարկված են բանկի արտահաշվեկշռում: 
Բանկի հաճախորդները դիմումները կարող են ներկայացնել գլխամասային գրասենյակ կամ 47 մասնաճյուղերից մեկը: Ներկայացված դիմումի համաձայն՝ Յունիբանկը կների տույժերն ու տուգանքները, իսկ վարկի մնացորդի և տոկոսագումարի համար կսահմանի մարման նոր ժամանակացույց:

Գործընթացի մեկնարկային փուլից` անցած տարվա հուլիսից մինչ այժմ Յունիբանկը ներել է մոտ 1,9 մլրդ դրամի տույժ և տուգանք:

«Մենք միշտ ընդառաջ ենք գնում մեր հաճախորդներին և ձգտում ենք գտնել խելամիտ լուծումներ, եթե նրանք ունեն պարտավորությունները կատարելու ցանկություն: Հորդորում ենք անհուսալի վարկեր ունեցող մեր հաճախորդներին` և ֆիզիկական, և իրավաբանական անձնաց, մեկ օր առաջ դիմել բանկ և ստանալ նոր, առավել ճկուն ժամանակացույց»,- նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Իրավական սպասարկման և ժամկետանց պարտավորությունների հետբերման գծով տնօրեն Օվսաննա Առաքելյանը

 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         վարկեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon