«Անհուսալի փեսայիդ պետք է հեռացնես պաշտոնից». Քըլըչդարօղլուն՝ Էրդողանին

Աշխարհ 11.08.2020   12:45   99

Թուրքիայում օրեցօր խորացող տնտեսական ճգնաժամի և թուրքական լիրայի արժեզրկման պատճառով երկրում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահ Էրդողանին կոչ է արել հեռացնել իր փեսային պաշտոնից։  Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Այս մասին ընդդիմադիր կուսակցապետը գրառում է կատարել Twitter-ում։

«Պետք է պաշտոնից հեռացնես վստահություն չներշնչող փեսայիդ և փոխարենը պետք է նշանակես իրազեկ (կոմպետենտ) մեկին»,- գրել է Քըլըչդարօղլուն։

Նրա խոսքով՝ երկիրը կառավարողները դժվարին պահերին պետք է կարողանան երկրի շահերի համար ամենաճիշտ որոշումները կայացնել։

Նշենք, որ Քըլըչդարօղլուն բազմիցս է հանդես եկել Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքին պաշտոնից հեռացնելու կոչով։

Նա նաև նշել է, որ Էրդողանն անհապաղ պետք է տնտեսական և սոցիալական խորհրդի նիստ գումարի, որի ընթացքում պետք է քննարկվեն խնդիրներն ու լուծումները։



 Պիտակներ
         Էրդողանին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb