Անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել են Կարմիր խաչի կոմիտեի դիմաց

Իրադարձային 22.01.2021   14:14   59

Անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել են Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց: Նրանք պնդում են, որ կառույցն այսօր իրենց պետք է իրազեկող տվյալներ ներկայացնի, այդ թվում՝ զինծառայողների լուսանկարներ:

Ծնողները նշում են, որ իրենց զավակների որոնման հարցով միայն ՌԴ չպետք է դիմեն: Նրանք նշում են, Կարմիր խաչին ֆինանսավորել է նաև Ռուսաստանը, որպեսզի հնարավորինս արագ հայտնաբերվեն անհետ կորած զինծառայողները, այնինչ, ծնողների պնդմամբ, գործընթացը դանդաղում է:

Ծնողները վստահ են, որ իրենց որդիների մեծ մասը Ադրբեջանում գերության մեջ է, քանի որ իրենցից շատերը Արցախում մասնակցում են որոնողական աշխատանքներին և տղաներից, հիմնականում, որևէ հետք չեն գտնում: Այս պահին ընթանում է ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը ծնողների հետ։


 Պիտակներ
         զինծառայողներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb