Անհետ կորած 77-ամյա կնոջ դին հայտնաբերվել է Մարտունի գետում

Պատահարներ 18.05.2021   14:09   80

Այսօր`ժամը 09։00-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու բաժին է դիմել Մարտունի քաղաքի բնակիչը և հայտնել, որ մայրը՝ 77-ամյա Հ. Գալստյանը, առավոտյան ժամը 05։00-ին դուրս է եկել տանից և ոչ մի տեղեկություն չունեն նրա գտնվելու վայրի մասին, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ժամը 11։00-ի սահմաններում Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցի հարևանությամբ հոսող Մարտունի գետում ոստիկանները հայտնաբերում են Հ. Գալստյանի դին՝ ջրահեղձ եղած վիճակում։

Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ նրա վրա բռնության հետքեր չկան։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում։


 Պիտակներ
         անհետ կորած


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb