Անհայտ պայմաններում ադրբեջանցի փոխգնդապետ է մահացել

Իրադարձային 02.09.2020   16:16   53

Ըստ սոցցանցերի ադրբեջանական գրառումների` օգոստոսի 31-ին անհայտ պայմաններում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի փոխգնդապետ Ռյովշան Ալիևը (Rövşən Əliyev):

Ըստ Գերմանիայում գործող ադրբեջանական ընդդիմադիր «Խազար» ռազմական ուսումնասիրությունների կենտրոնի՝ Ալիևն Ադրբեջանի ՊՆ ֆինանսների վարչության բաժանմունքի պետն էր։

Զինծառայողի մահվան մասին Ադրբեջանի ՊՆ-ն ոչ մի հայտարարություն չի արել, թեև հուղարկավորման արարողությանը ՊՆ-ից ծաղկեպսակ է ուղարկվել: Թեև մահվան հանգամանքները ստույգ հայտնի չեն, կորուստը ամենայն հավանականությամբ ոչ մարտական է: Չի կարելի բացառել նաև, որ Ալիևը մահանալու պահին զորացրված է եղել:

Նշենք, որ 2020 թ. հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 47 կորուստ:

Աղբյուրը՝ razm.info



 Պիտակներ
         Ռյովշան Ալիև


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb