Անհատ ձեռներեցի «սեյֆը» գողացել էր տնօրենը

Իրադարձային 25.11.2019   11:43   132
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Սյունիքի մարզում, նոյեմբերի 24-ին, իրավապահները ոստիկանության Կապանի բաժին բերման են ենթարկել Քաջարան քաղաքի բնակիչ, 38-ամյա Շանթ Թումանյանին:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վերջինս կասկածվում է նոյեմբերի 21-ին Քաջարան քաղաքի բնակիչ, անհատ ձեռներեց Հայկանուշ Գալստյանի բնակարանից մետաղյա չհրկիզվող պահարանը գողանալու մեջ, որում եղել է 20 հազար ԱՄՆ դոլար եւ 25 կտոր տարբեր քաշերի եւ տեսակի ոսկյա թանկարժեք զարդեր:

Շ. Թումանյանը ոչ միայն խոստովանել է կատարած հանցանքը, այլ նաեւ հայտնաբերվել է գողացված չհրկիզվող պահարանը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Շ. Թումանյանը, ով աշխատում է «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ «Զանգեզուր» մասնաճյուղի տնօրեն, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է:



 Պիտակներ
         սեյֆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon