Անհանազնդության ակցիայի երկու մասնակից բերման է ենթարկվել
Երևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի երկու մասնակից բերման է ենթարկվել ոստիկանություն՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով, այն է՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։
Հատուկ պահպանվող տարածք է տարվել երեք ավտոմեքենա։
Այսօր Երևանում աննազանդության ակցիաներ են իրականացվել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Քաղաքացիները փակել են Մյասնիկյան պողոտան, Ազատության պողոտան, Հերացի փողոցը, Սարալանջ փողոցը, Մետրոն, այժմ փակ է Պռոշյան-Բաղրամյան խաչմերուկը։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր