Անգնահատելի նվեր՝ Ճարտարապետության թանգարանին

Art News 16.09.2020   20:09   31

Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը նվեր է ստացել անվանի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի ամբողջ արխիվը: Այս մասինֆեյսբուքի իր էջում գրել է թանգարան-իստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը՝ այն որակելով պատմական իրադարձություն:

Իսրայելյանը հեղինակել է այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Մայր Հայաստանը, Սարդարապատի հուշահամալիրը, «Նոյ» գինու-կոնյակի գործարանի շենքը և այլն:

«Արխիվի չափելիությունն անչափելի է, այն հսկայական նյութ է 20-րդ դարի ճարտարապետությունը հետազոտողների համար: Թանգարանն առաջիկայում կզբաղվի արխիվի թվայնացմամբ և ցուցանմուշների վերականգնմամբ, ինչը, բնականաբար, լուրջ աշխատանք է»,- գրել է Գրիգորյանը:



 Պիտակներ
         Ճարտարապետության թանգարան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb