Անգլիայի Դերբի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Իրադարձային 26.11.2020   11:30   34

2020-ի նոյեմբերի 25-ին Անգլիայի Դերբի քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Արցախի Հանրապետության անկախությունը պաշտոնապես ճանաչելու մասին:

Բանաձևում ասվում է, որ Ադրբեջանի վերջին գործողություններն ընդգծում են Արցախի ժողովրդի նկատմամբ էքզիստենցիալ սպառնալիքը և անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը ակտիվ գործի՝ այն չեզոքացնելու համար՝ ներառյալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ ու նրանց իրավունքը՝ ազատ ապրել իրենց պատմական հայրենիքում։

Այն նաև որոշել է դիմել արտաքին գործերի նախարարին՝ տեղեկացնելու բանաձևի մասին ու խնդրելու Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ նույնպես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։


 Պիտակներ
         Արցախի անկախություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb