Անգլիայի առաջնության վերսկսումը հետաձգվեց մինչև մայիս

Սպորտ 21.03.2020   12:00   563

Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգան պաշտոնական կայքում հայտնել է, որ առաջնության հանդիպումները մայիսից շուտ չեն վերսկսվի։

«Ֆուտբոլային ասոցացիայի կանոնները ենթադրում են, որ մրցաշրջանը չի կարող ավարտվել հունիսի 1-ից ուշ։

Սակայն լիգայի ղեկավարությունը որոշել է երկարաձգել այդ ժամկետը։ Նաեւ որոշել ենք, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբները ապրիլի 30-ից շուտ հանդիպում չեն անցկացնի»,- ասվում է հայտարարությունում։

Ֆուտբոլային լիգաների մրցաշրջանը դադարեցված է կորոնովիրուսի պանդեմիայի պատճառով։ Նախատեսված էր Անգլիայի առաջնությունը վերսկսել ապրիլի 4-ին։



 Պիտակներ
         Անգլիայի առաջնության


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon