Անգլիան աստիճանաբար դուրս է գալիս լոքդաունից

Աշխարհ 29.03.2021   16:13   33

BBC- հաղորդմամբ՝ այսօրվանից Անգլիան խիստ լոքդաունից աստիճանական կվերադառնա նախկին կյանքին։

Աշխատանքներն են վերսկսում բաց մարզադաշտերը, վեց հոգուց բաղկացած ընկերախմբերը կարող են հանդիպել զբոսայգիներում կամ մասնավոր այգիներում։

Դա նշանակում է, որ անգլիացիները կարող են Զատիկը նշել նեղ հարազատների շրջանակում։

Ուելսը, Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան ինքնուրույն են սահմանում կարանտինային միջոցառումները՝ գործողությունները համակարգելով Լոնդոնի կառավարության հետ։

Կարանտինային միջոցառումների մեղմացումը հնարավոր է դարձել Covid-19-ի դեմ զանգվածային պատվաստման հաջող արշավից հետո։

30 միլիոնից ավելի չափահաս բրիտանացիներ արդեն ստացել են առաջին ներարկումը։

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb