Անգելա Մերկելը կարանտինում է

Աշխարհ 23.03.2020   09:05   138

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը անցել է կորոնավիրուսային կարատինի։ Այս մասին հայտնում է AP News-ը` հղում անելով Մերկելի խոսնակ Շտեֆեն Սեյբերտին:

Մերկելի կարանտինի մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ  հայտնի է դարձել, որ ուրբաթ օրը նա շփվել է բժշկի հետ, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

Բժիշկը Մերկելին նախազգուշական թոքաբորբի դեմ պատվաստանյութ է ներարկել։

Սեյբերտը հայտարարել է, որ Մերկելը առաջիկա օրերին կանցնի «կանոնավոր թեստ», իսկ ներկայումս կշարունակի իր աշխատանքը տանից:



 Պիտակներ
         Անգելա Մերկել


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon