Անդրանիկ Քոչարյանի պարզաբանումը

Տեսանկյուն 07.10.2019   10:41   98
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՍԻՐԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆ ԵՎ ԿՈ-ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

Հաշվի առնելով այն իրարանցումը և բազմապիսի մեկնաբանությունները, որ առաջացրեց իմ հարցազրույցը, ցանկանում եմ պարզաբանել հատևյալը:

Լրագրողը մատնանշեց, որ Արփինե Հովհաննիսյանը վերջին հարցազրույցներից մեկում, խոսելով թալանված ակտիվների, ապօրինի գույքի վերադարձի մասին, պայմանականորեն տվել է նաև իմ անունը:

Ես պատասխանեցի․ «Տիկինը ինչ-որ պահի հանդիսացել է մեր երկրի արդարադատության նախարարը։ Պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի և մյուսների անունները, և այն մարդկանց անունները, որոնք ըստ էության թաքցրել են կամ չեն հայտարարագրել ունեցվածքը»։

Բոլորս գիտեինք, որ նախկին նախարարի մայրը կատարել է ՔԿԱԳ բաժնի պետի գործառույթներ, ինչը հանրային պաշտոն է, և բնականաբար ապօրինի գույքի վերադարձի մասին օրենսդրության ընդունման դեպքում Արփինե Հովհաննիսյանի մայրը պետք է հիմնավորի իր կուտակած ունեցվածքի հիմքերը:

Ահա, ոչինչ չէինք լսել նախկին նախարարի հոր հանրային սեկտորում ունեցած կարգավիճակի, մասնավորապես՝ ի՞նչ պաշտոններ է զբաղեցրել, ընկնում է արդյո՞ք նշված օրենքի կիրառման դաշտ, ինչով էլ պայմանավորված օգտագործեցի անհայտ բառը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ռեֆերենտ, ապա տխրահռչակ էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանի և Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանի նախաձեռնությանը, կարող եմ ասել, որ հենց դուք, աղավաղելով իմ ասածը, առաջին հերթին հարվածի տակ դրեցիք տիկին Արփինե Հովհաննիսյանին:

Այս նախաձեռնությունը պայմանավորված է նրանով, որ մեր երկրում դեռևս չի եղել անցումային արդարադատություն, դեռևս չի տրվել պատշաճ գնահատական նախորդ ռեժիմներին և դրանց սպասարկող չինովնիկներին:

Սերժ Սարգսյանի նախկին ռեֆերենտ Սիրանուշ Սահակյանի Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնավարության ընթացքում տապալվեցին քաղաքացիական հասարակության կողմից նախաձեռնած բոլոր վարույթները, իսկ Էլինար Վարդանյանը, իբրև Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, կատարյալ անգործություն դրսևորեց ՀՀ-ում առկա մարդու իրավունքների աղաղակող խախտումներին: Իրավապաշտպան գործունեությամբ պետք է զբաղվեն անբասիր անցյալ ունեցող, հայերենին լավ տիրապետող, խոսքը չաղավաղող և բարեվարքության պակաս չունեցող անձինք»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Անդրանիկ Քոչարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon