Անդրանիկ Մանուկյանը դատի է տալու Արման Բաբաջանյանին

17.01.2019   10:32   323

Ուկրաինայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը պատրաստվում է դատի տալ ԱԺ «Լուսավոր Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ ԱԺ ամբիոնից իր հասցեն հնչեցրած հայտարարությունների համար։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնել է Անդրանիկ Մանուկյանը՝ զրպարտանք որակելով իր հասցեին հնչեցված արտահայտությունները. «Ես արդեն պայմանավորվածություն ունեմ  հեղինակավոր իրավաբանական ընկերության հետ և պատրաստվում եմ դատական գործընթաց սկսել այդ պատգամավորի դեմ: Նրա մեղադրանքները հայտարարություններ են հանցագործության մասին և պահանջում եմ, որպեսզի նա ապացուցի իր հայտարարությունների իսկությունը, եթե ապացուցի ուրեմն ես պատասխան կտամ օրենքի ողջ խստությամբ, եթե ոչ՝ ապա այդ պատգամավոր կոչվածը պետք է պատասխան տա՝ ԱԺ-ի բարձրագույն ամբիոնը օգտագործելով զպարտանք տարածելու համար»,- ասաց Մանուկյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։



 Պիտակներ
         Անդրանիկ Մանուկյան, Արման Բաբաջանյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon