Անչափահաս տղային ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է 15-ամյա պատանի

Իրադարձային 14.08.2019   11:41   64
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ անչափահաս տղային ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:  Մեկ այլ անչափահաս ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2019 թվականի օգոստոսի 13-ին «Սուրբ Աստվածամայր» և «Շենգավիթ» բժշկական կենտրոններից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը  ձախ  կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության է դիմել  2004թ. ծնված պատանի: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի համաձայն՝ վերջինիս մոտ հայտնաբերվել է կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի կտրած-ծակած թափանցող վերք՝ ձախակողմյան պնևմոթորաքս ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 2004թ.: Նույն օրը վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են  մի շարք վկաներ, կատարվել առգրավումներ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Նախաքննությունը շարունակվում է:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՔԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon