Անցեք Դաղստան, մի կռվեք և մի զոհվեք հայերիս դեմ. «Արդարություն»-ը՝ Ադրբեջանի բնիկներին

Իրադարձային 01.10.2020   14:56   25

Արցախի «Արդարություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

Ադրբեջանի Հանրապետությունում բնակվող հարգելի բնիկ ժողովուրդներ` թալիշներ, լեզգիներ, ավարներ և այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ձեզ է դիմում Արցախի «Արդարություն» կուսակցությունը` մենք դարեր շարունակ, որպես բնիկ ժողովուրդներ ապրել ենք կողք կողքի, երբեք միմիանց հետ չենք ունեցել խնդիրներ:

Այսօր, Ադրբեջանի կողմից զոհերի անուն ազգանունների գերակշռող մասը դուք եք, իրականացվող մոբիլիզացիայի արդյունքում առաջնահերթ զորակոչվում եք դուք, Ադրբեջանի մի շարք շրջաններում, որտեղ բնակվում եք դուք անջատվել է ինտերնետային կապը:

Հարգելիներս մենք գիտակցում ենք, որ այս պատերազմը ձեր պատերազմը չէ, սա հային Ադրբեջանի քաղաքական իշխանության կողմից պարտադրած պատերազմ է:

Դիմում ենք ձեզ կոչով, որ արտերկրում բնակող թալիշները, լեսգիները և ավարները փորձեն Ադրբեջանում ապրող իրենց հայրենակիցներին համոզել, որ նրանք անցնեն Դաղստան, չգան կռվելու ու զոհվելու հայերիս դեմ: Մենք պետք է ցուցաբերենք միասնական կամք և չտանք զոհեր:

Որպես բնիկ ժողովուրդ թալիշեցին, լեզգին և ավարացին ևս ունեն իրավունք ապրելու սեփական հողում և ունենալու պետականություն:



 Պիտակներ
         «Արդարություն»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb