Անցած 1 օրում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 267 հազար նոր դեպք

Աշխարհ 17.08.2020   15:11   129

Անցած մեկ օրվա  ընթացքում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 267 հազար նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում:

Համաճարակի սկսվելուց ի վեր աշխարհում ավելի քան 21 միլիոն մարդու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։

Վերջին մեկ օրվա ընթացքում Կովիդ -19-ից ամբողջ աշխարհում մահացել է 5985 մարդ:  Մինչ օրս աշխարհում կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացել է  761,779 մարդ: Վարակման դեպքերի առումուվ աշխարհում առաջին տեղում են Հյուսիսային և Հարավային Ամերիկաները։

Աշխարհում վարակման դեպքերի ամենաբարձր ցուցանիշը շարունակում է մնալ ԱՄՆ-ում, Բրազիլիայում և Հնդկաստանում։


 Պիտակներ
         աշխարհ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb