ԱՆ-ը՝ Ս. Մայրապետյանին վերաբերող որոշման պահանջների մասին

Օրենքի ուժով 18.01.2019   13:31   374

Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, համագործակցելով իրավասու մարմինների հետ, ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր քննարկվող որոշման պահանջների կատարումն ապահովելու համար:

Այս մասին ասվում է ՀՀ արդարադատության նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ ։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հունվարի 17-ի որոշմամբ բավարարել է Սամվել Մայրապետյանի 2019 թվականի հունվարի 2-ի միջնորդությունը՝ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ:

Դիմումատուն Եվրոպական դատարանից խնդրել էր ՀՀ իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից:



 Պիտակներ
         ՀՀ արդարադատության նախարարություն, ՄԻԵԴ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon