ԱՆ պարզաբանումը՝ փոխնախարարի պաշտոնանկության վերաբերյալ

Իրադարձային 12.11.2019   12:49   107
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում է տարածել փոխնախարար Աննա Վարդապետյանի աշխատանքից ազատվելու վերաբերյալ՝ նշելով, որ դա պայմանավորված է եղել բացառապես կառուցվածքային հնարավոր փոփոխություններով։

«Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում տիկին Աննա Վարդապետյանի պրոֆեսիոնալիզմն ու ներդրումը՝ հատկապես Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքներում: Խնդիրը բացառապես պայմանավորված է եղել կառուցվածքային հնարավոր փոփոխություններով, որոնք ուղղված են լինելու նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն»,– ասվում է պարզաբանման մեջ:

Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանը վարչապետի որոշմամբ արդարադատության փոխնախարարի պաշտոնից ազատվել էր նոյեմբերի 11-ին։ 



 Պիտակներ
         փոխնախարար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon