ԱՆ-ում COVID-19-ի հաստատված դեպքեր կան․ նախարարն ինքնամեկուսացվել է

Իրադարձային 14.05.2020   12:49   214

Առողջապահության նախարարությունում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքեր կան։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

«Նախարարությունում կան հաստատված դեպքեր, նրանց շփման շրջանակը պարզված է։ Ընթանում են համաճարակաբանական գործողություններ»,- ասաց նա։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկա չէր Կառավարության այսօրվա նիստին։ Նախարարի մամուլի քարտուղարը նշեց․ «Քանի որ նախարարությունում կան հաստատված դեպքեր, այդ պատճառով նա ինքնամեկուսացվել է»։



 Պիտակներ
         Արսեն Թորոսյանը


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon