ԱՆ-ն ակնկալում է ստանալ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումների առաջարկներ

Իրադարձային 26.08.2019   13:40   99
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱՆ-ն շահագրգիռ կողմերից ակնկալում է ստանալ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ

ՀՀ արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է եղել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող նոր՝ 2020-2022թթ. միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքներին: Մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող նոր՝ 2020-2022թթ. միջոցառումների ծրագրի տեսլականը

ՀՀ արդարադատության նախարարությունն այս գործընթացն առավել ներառական և համընդգրկուն դարձնելու նպատակով նախատեսում է սերտ համագործակցություն իրականացնել բոլոր շահագրգիռ կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս նպատակով ևս մեկ անգամ առաջարկում ենք մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը international@moj.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ՝ կից ներկայացված ձևաչափին համապատասխան (http://moj.am/storage/uploads/mip_2020-2022_dzevachap_1.pdf ): Գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստացված առաջարկությունների վերաբերյալ կկազմակերպվեն քննարկումներ: Նախատեսվում է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից ձևավորել ոլորտային աշխատանքային խմբեր:

ՀՀ արդարադատության նախարարությունը, բարձր գնահատելով հասարակական կազմակերպությունների դերն ու նշանակությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության բարելավման գործում, ակնկալում է գործընկեր կառույցների հետ արդյունավետ և բազմակողմանի համագործակցություն:

   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչություն


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մարդու իրավունքներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon