ԱՆ. Հիշեք, բժիշկներն այս պահին զինվորներին են պետք

Իրազեկիչ 22.10.2020   20:30   66

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների՝ օրեցօր ավելացող թիվը, գրում է.

«Ամռան ամիսներին մեզ հաջողվեց իջեցնել կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թիվը նաև այն պատճառով, որ մարդիկ սկսեցին պահպանել հակահամաճարակային կանոնները:

Կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան:

Բժշկական անձնակազմն այս պահին երկու ուղղությամբ է «կռվում» տեսանելի և անտեսանելի թշնամու դեմ:

ՀԻՇԵՔ`

Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք»։


 Պիտակներ
         դիմակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb