Ամփոփվել է հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման ծրագիրը

Art News 18.02.2021   18:45   81

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման» ծրագիրն ունի երեք տարվա շարունակականություն: Այն ուղղված է լարային և փողային (շվի, դուդուկ, զուռնա, սրինգ) և ժողովրդական-լարային (թառ, քանոն, քամանչա, ուդ) նվագարանների պատրաստմանգիտելիքների և ունակությունների ձեռքբերմանը։

Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Ծրագրի շրջանակում փորձառու վարպետ նվագարանագործներՄիխայիլ և Սերգեյ Սադոևներընվագարանագործության խմբերից մեկում աշակերտներինուսուցանել են լարային նվագարանների պատրաստման,վնասված մասերի վերանորոգման և վերականգնման հմտություններ, ինչպես նաև տվյալ ընտանիքի նվագարանին անհրաժեշտ բնական հումքի տեսակների փայտամշակման գաղտնիքները, փայտի չորացման և առանձին դետալների պատրաստման գործընթացը (դուդուկի, շվիի, զուռնայի ղամիշներ, պիպիչներ և այլն):Աշակերտների մյուս խմբում ուսուցանվել են քանոնի, քամանչայի և թառի համեմատաբար պարզ մասերի,գործիքի կմախքներիև առանձին դետալների(միդիատորներ, հենակներ,ականջներ)պատրաստման, նվագարանների վերանորոգման հմտություններ:

Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման ծրագիրը կարևորվում է ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառներից մեկի՝ ազգային նվագարանագործության կենսունակության ապահովմամբ, ինչպես նաև այդ արվեստի գիտելիքների ու հմտությունների բնականոնփոխանցման խթանմամբ։


 Պիտակներ
         նվագարաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb