Ամուլսարի շահագործման միջազգային փորձագիտական եզրակացությունը կառավարությանը կներկայացվի հաջորդ շաբաթ

Իրադարձային 08.08.2019   11:58   158
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կառավարության այսօրվա նիստին  ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը հայընել է, որ Ամուլսարի շահագործման միջազգային փորձագիտական ընկերության վերջնական եզրակացությունը կառավարությանը կներկայացվի մյուս շաբաթ։

«Միջազգային փորձագիտական եզրակացության համար ՔԿ-ին է տրամադրվել 396 հազ ԱՄՆ դոլար։ Այժմ պատրաստ է վերջնական եզրակացությունը, որը բաղկացած է 188 թերթից և 2 հավելվածից»,-ասել է Գրիգորյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձեց ճշգրտել՝ արդյո՞ք եզրակացությունից հետո պարզ կդառնան ՔԿ-ին կառավարությանը հետաքրքրող բոլոր հարցերը. «Բոլոր հարցերին պատասխաններ տրվա՞ծ են։ Կկարողանա՞նք մյուս շաբաթ նախնական կողմնորոշում ունենալ»,-հարցերլ է վարչապետը։

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի կարծիքով լրացուցիչ հարցեր այլևս չեն առաջանա, քանի որ մինչև վերջնական եզրակացություն ստանալը, փորձել են ընթացքում առաջացող հարցերի պատասխանները գտնել. «Փորձաքննությանը ներգրավվել ենք նաև «Լիդիան» ընկերության մասնագետներին։ Հնարավորություն ենք տվել, որպեսզի կողմերը կարողանան միմյանց հարցեր տալ»,-ասաց ՔԿ նախագահը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ամուլսար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon